Թուրքիայի մասնավոր հավաքածուներից մեկում պահվում է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Մերիլին Մոնրոյի լուսանկարը` թուրք զինվորների շրջապատում:
Լուսանկարի տերը կոլեկցիոներ Մուհամեդ Յուքսելը պատմել է լրատվամիջոցներին, որ լուսանկարն արվել է 1954 թվականին Կորեայում, երբ թուրքական բրիգադը մասնակցել է թերակղզում ընթաղող պատերազմում:
Նրա խոսքով` Մերիլին Մոնրոն ամուսնու` Ջո Դիմաջիոյի հետ ամուսնական ճանապարհորդության է եղել Ճապոնիայում: Սակայն ամուսինները վիճել են, եւ Մերիլինը, ամուսնուն բարկացնելու համար, ընդունել է ԱՄՆ-ի կառավարության հրավերը հյուրընկալվել զինվորականների մոտ Կորեայում:




























