Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել  է Ericsson ընկերություն։ Վերջինիս նախագահ, գլխավոր տնօրեն Բորյե Էկհոլմի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է ներկայիս պայմաններում առավել արդիական ուղղություններով ընկերության գործունեությանն ու արձանագրված առաջընթացին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության գործունեությանը և համագործակցության հետագա հնարավորություններին։