Թբիլիսիում տեղի է ունենում կանանց բողոքի ակցիա՝ «Վերադարձնենք մեր ձայնը» կարգախոսով։ Հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ պահանջելով կրկնակի խորհրդարանական ընտրություններ անցկացնել, տեղեկացրել է SOVA-ն։

Այստեղ տեղի է ունեցել բանակռիվ բողոքի մասնակիցների եւ իրավապահների միջեւ։ Հավաքվածների խոսքով՝ ոստիկանությունը փակել է մուտքը եւ հանրահավաքի մասնակիցներին որոշ ժամանակ չի թողել մտնել բակ։

Բողոքողները մտադիր են դիմել ԿԸՀ վերընտրություններ անցկացնելու մասին անհատական հայտարարությամբ։