Կարծում եմ՝ արտահերթ ընտրություններ միանգամից կարող են լինել այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանին հաջողվի ինչ-որ մի փաստաթուղթ կորզել, որը կկոչվի խաղաղության պայմանագիր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ այդ փաստաթուղթը նոյեմբերի 9-ի կատիտուլյացիոն փաստաթղթի շարունակությունն է լինելու, և ավեռլի վատն է լինելու:

«Հենց ինքը ունենա այդպիսի խաղաղության պայմանագիր կոչվածը, թեկուզ մի թղթի կամ անձեռոցիկի վրա գրված, ինքը դա որպես հաղթաթուղթ է ներկայացնելու և փորձելու է արտահերթ ընտրությունների գնալ, առավել ևս, որ իր կարծիքով իր ընտրազանգվածային ռեսուրսները, բայց ընդդիմությունը իր պատկերացմամբ ավելի թույլ է, անկազմակերպ է:

Բացի այդ, եթե ինքն է նշանակում արտահերթ ընտրությունները, դա, ամեն դեպքում, ընդդիմության համար ինչ-որ չափով միշտ անակնկալ է։ Իսկ եթե այդ փաստաթուղթը չլինի, ինքը լուրջ արգումենտներ պետք է ունենա իր ձեռքում, որպեսզի գնա այդ ընտրություններին»,- հայտարարեց քաղտեխնոլոգը: