ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը տրանսպորտի նախարարի պաշտոնում առաջարկել է իր վարչակազմում նախկին կոնգրեսական, այժմ հեռուստավար Շոն Դաֆիին։ Նրա պաշտոնն առաջադրելով՝ Թրամփը բարձր է գնահատել Դաֆիի գործունեությունը, որը պայքարում էր Ներկայացուցիչների պալատում «ֆինանսական պատասխանատվության» համար», հայտնել է DW-ն։

Թրամփի խոսքով՝ նախկին կոնգրեսականը Վիսքոնսինից Կոնգրեսում գործընկերների հետ աշխատել է ճանապարհների եւ կամուրջների կառուցման կարեւոր նախագծերի վրա, իսկ նախարարի պաշտոնում կչեղարկի ռասայական բազմազանության աջակցության ծրագրերը օդաչուների եւ ավիակարգավարների շրջանում։ «Նա առաջնահերթ ուշադրություն կհատկացնի բարձր որակին, իրազեկությանը, մրցունակությանը եւ գեղեցկությանը ամերիկյան մայրուղիների, թունելների, կամուրջների եւ օդանավակայանների արդիականացման ժամանակ»,- հայտնել է Սպիտակ տան ապագա ղեկավարը։