Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ելույթի ժամանակ ներկայացրել է «դիմացկունության պլանը», որը պետք է Ուկրաինային պատերազմից խաղաղության տանի, տեղեկացրել է УНИАН-ը։
Այն բաղկացած է 10 կետից.
- Միասնություն
- Ճակատ
- Զենք
- Փող
- Էներգետիկա
- Անվտանգություն
- Համայնքներ
- Մարդկային կապիտալ
- Մշակութային ինքնիշխանություն
- Հերոսների քաղաքականություն
Զելենսկին նաեւ ավելացրել է, որ օրենքը թույլ չի տալիս ընտրություններ իրականացնել ռազմական դրության ժամանակ։
Նրա խոսքով՝ Ուկրաինան սկզբում արդար խաղաղության կարիք ունի, իսկ հետո Ուկրաինան նաեւ արդարացի ընտրություններ կանցկացնի։
«Մինչ ողջ աշխարհը հրաշքի է սպասում Թրամփից, մենք ձեզ հետ միասին պետք է բանենք։ Ընդ որում, գուցե Ուկրաինան ստիպված լինի ինչ-որ մեկին դիմանալ Մոսկվայում, որպեսզի վերադարձվի լիակատար ամբողջականությունը»,- ավելացրել է նա։
Զելենսկին հավաստիացրել է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն սակարկում ինքնիշխանության ու տարածքների շուրջ։




























