Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի Արևմտյան մարտական հրամանատարական գոտին նոյեմբերի վերջին զորքեր կուղարկի Պակիստան՝ մասնակցելու հակաահաբեկչական համատեղ զորավարժություններին, որոնք կտևեն նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի կեսերը, հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունները, որոնք կրում են «Warrior-VIII» ծածկանունը, կկենտրոնանան հակաահաբեկչական համատեղ ավերման և հարվածային գործողությունների վրա, հայտնում է Xinhua-ն:
Կողմերը բազմաստիճան խառը զորավարժություններ կանցկացնեն բազմամասնագիտական ստորաբաժանումների մասնակցությամբ, ինչպես նաև կկազմակերպեն մարտական վարժանքներ իրական մարտական գործընթացին համապատասխան, հայտնում են վերոնշյալ նախարարությունից։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























