Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն Պարսից ծոցի հարուստ երկրներին կոչ է արել ուղիներ գտնել Լիբանանի զինված ուժերն ուժեղացնելու համար՝ հայտարարելով, որ սահմանային տարածքների անվտանգության համար Իսրայելի կողմից երկրի տարածքում պատերազմից հետո դրանք վճռորոշ կլինեն:
Նավթով և գազով հարուստ Պարսից ծոցի միապետությունները պետք է քննարկեն լիբանանյան ուժերին օպերատիվ աջակցությունը, Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է Սեբաստիեն Լըկորնյուն:
«Ես կրկնել եմ իմ գործընկերներից յուրաքանչյուրին, որ մենք Լիբանանի զինված ուժերին նրանց աջակցության կարիքն ունենք,-հայտարարել է ֆրանսիացի նախարարը Կատար և Սաուդյան Արաբիա կատարած այցերից հետո։ - Նրանք կենտրոնական դեր են խաղում ինչպես սոցիալական ապահովության, այնպես էլ անվտանգության ասպեկտներում: Մենք պետք է մտածենք ռազմական կողմից օպերատիվ աջակցության մեծացման մասին»։




























