ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2023թ․ ֆինանսական աղբյուրների, ծախսերի, գույքի մասին հաշվետվությունը։ 

«Ազդարար» էլեկտրոնային ծանուցումների պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝  ԿԿՀ-ն արձանագրել է այս փաստը և կուսակցության պաշտոնատար անձ  Վարդան Օսկանյանի նկատմամբ ԿԿՀ որոշմամբ կիրառվել է  վարչական տույժ 50 հազար դրամի չափով։

Նախկին նախարարին ԿԿՀ-ն նաև նախազգուշացրել է կուսակցության գործունեությունը կասեցնելու հնարավորության վերաբերյալ՝ խախտումը 30-օրյա ժամկետում չվերացնելու պարագայում։

Նշենք, որ  նախկին նախարարը ԿԿՀ չէր ներկայացրել նաև կուսակցության 2022 թվականի հաշվետվությունը, ԿԿՀ-ն էլ վերջինիս նկատմամբ  նորից կիրառել էր վարչական տույժ՝ 40 հազար դրամի չափով։