Այսօր ռուսական նոր հրթիռ է եղել. Բոլոր բնութագրերը՝ արագություն, բարձրություն՝ միջմայրցամաքային բալիստիկ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է UNIAN-ը։

«Այսօր մեր խելագար հարևանը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպիսին է նա իրականում և ինչպես է արհամարհում արժանապատվությունը, ազատությունը և ընդհանրապես մարդկանց կյանքը։ Եվ որքան է վախենում։ Նա այնքան է վախենում, որ նոր հրթիռներ է օգտագործում։ Եվ փնտրում է աշխարհով մեկ էլ որտեղից զենք գտնել՝ կամ Իրանից, կա՛մ Հյուսիսային Կորեայից»,- ասել է նախագահը: