ԱՄՆ-ում online աճուրդի ընթացքում վաճառվել է The Beatles-ի մենակատար Ջոն Լենոնի վիմատիպ երկու էրոտիկ նկար:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վաճառքի հանված, բնագիր նկարների հեղինակի կողմից ստորգրված վիմագրությունները տպագրվել են 1970թ-ին:
14 նկարներում պատկերված է Լենոնի մեղրամիսը` կնոջ` Յոկո Օնոյի հետ, կան նաեւ անկողնային բաց տեսարաններ:Սկզբում նախատեսվում էր, որ աճուրդում կվաճառվի ողջ հավաքածուն: Դրա համար մեկնարկային գինը սահմանվել էր 72,5 հազ. դոլար: Սակայն, երբ պարզ է դարձել, որ այդ հավաքածուի համար գնորդ չի գտնվի, որոշվել է նկարաները վաճառել առանձին-առանձին:
Վաճառվել է ընդամենը երկու նկար. դրանցից մեկում պատկերված է Լենոնի մերկ կինը, մյուսում` խմբակային սեքսի տեսարան է:



























