Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը հաստատել է  սեփական հուղարկավորության արարողության պլանը:Ինչպես հաղորդում է  Sunday Times-ը, 86-ամյա «երկաթե լեդին» նախընտրել է հրաժարվել  արարողության ժամանակ պետական մի շարք պատիվներից, մասնավորապես` ռազմական օդանավերի թռիչքից եւ լայն հասարակայնության մասնակցությամբ քաղաքացիական հոգեհանգստից:

Բարնուհի Թետչերը ցանկացել է, որ իր դագաղը հանդիսավոր հրաժեշտի համար դրվի երկրի խորհրդարանի մեծ սրահում` Վեսթմինսթեր հոլլում, որտեղ թույլ կտրվի միայն պատգամավորների եւ հատուկ հրավիրյալների մուտքը: Բացի այդ, Սբ Պողոսի տաճարում  հոգեհանգստի ծեսի ժամանակ պետք է հնչի անգլիացի կոմպոզիտոր Էդվարդ Էլգարի երաժշտությունը` նվագախմբի կատրմամբ:Թետչերի կամքով` իր մարմինը պետք է հողին հանձնվի Չելսիում գտնվող Թագավորական  հիվանդանոցի գերեզմանոցում, ամուսնու` Դենիսի կողքին, որը մահացել էր 2003 թ-ին: