Հյուսիսային Կորեայի զորքերի զորախումբն արդեն մարտերի մեջ է մտել Ռուսաստանի Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի դեմ։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Բարգիլևիչը։
«Դրանք հիմնականում համազորային ստորաբաժանումներ են։ Նրանք որպես Հեռավոր Արևելքի բնիկ բնակչություն են ներկայանում: Համապատասխան փաստաթղթերով։ Մենք պատրաստ ենք գործողություններ իրականացնել եվրոպական մասում»,-ըստ «Страна» պարբերականի՝ հայտարարել է Բարգիլևիչը։




























