Երեքշաբթի առավոտյան նավթի գնանշումները չափավոր բարձրանում են՝ փորձելով մի փոքր շահել անցաժ աճուրդների անկումից հետո, ինչը պայմանավորված էր Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական ռիսկերով։

Brent-ի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են  0,27 դոլարով (0,37 տոկոս)՝ մեկ բարելը  73,28 դոլար։ Նախորդ աճուրդներում Brent-ը էժանացել էր 2,16 դոլարով (2,9 տոկոս)՝ մեկ բարելը 73,01 դոլար։

WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,24 դոլարով (0,35 տոկոս)՝ մեկ բարելը 69,18 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրը էժանացել էր 2,3 դոլարով (3,2 տոկոս)՝ մեկ բարելը 68,94 դոլար։