Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի դաշնային դատարանը դադարեցրել է իշխանությունն անօրինական ձեւով պահելու Թրամփի փորձի դատաքննությունը։ Փորձը իբր կատարվել էր 2021թ. հունվարին Դոնալդ Թրամփի կողմից, իշխանությունը պահելու նպատակով, չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա կրած պարտությանը։ Փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի դատարանի էլեկտրոնային տվյալների շտեմարանում։
«Դատախազության միջնորդությունը դատաքննությունը դադարեցնելու մասին բավարարվել է», նշված է փաստաթղթում։
Երկուշաբթի ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթը դատարան էր ներկայացրել միջնորդություն դատաքննությունը դադարեցնելու մասին։ «2024թ. նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով պատասխանողը՝ Դոնալդ Թրամփը, կզբաղեցնի նախագահի պաշտոնը 2025թ. հունվարի 20-ին։ Արդարադատության նախարարությունը վաղուց արդեն այն դիրքորոշման կողմնակից է, որ ԱՄՆ Սահմանադրությունն արգելում է մեղադրանքներ ներկայացնել գործող նախագահին»,- նշել է Սմիթը։
2023թ. օգոստոսին Սմիթը հայտարարել էր, որ մեղադրանքներ են հարուցվել Թրամփի դեմ չորս հոդվածներով։ Նրան վերագրվում էր անօրինական ճանապարհով իշխանությունը պահելու փորձ, չնայած ընտրություններում կրած պարտությանը 2020թ.։ Առավելագույն պատիժը ամենածանր հանցագործության համար, որոնք վերագրվում էին հանրապետականին, ենթադրում էր 20 տարվա ազատազրկում։




























