Ջենիֆեր Էնիսթոնը Men`s Health ամսագրի վարկածով ճանաչվել է բոլոր ժամանակների ամենասեքսուալ կին: Ամսագիրը նրան այդ կոչմանն է արժանացրել «միաժամանակ զվարճալի, բնական եւ սեքսուալ երեւալու զարմանալի ունակության» համար:
Երկրորդ տեղում է ամերիկյան մեկ այլ դերասանուհի, 1970-ական թվականների սեքս-խորհրդանիշ Ռաքել Ուելչը («Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ»): Մերիլին Մոնրոն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Ամենասեքսուալ կանանց թոփ-հարյուրյակի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի.
Ջենիֆեր Էնիսթոն
Ռաքել Ուելչ
Մերիլին Մոնրո
Բրիտնի Սփիրս
Մադոննա
Ուրսուլա Անդրես
Բեթի Փեյջ
Փամելա Անդերսոն
Ջեյն Ֆոնդա
Անջելինա Ջոլի
Տղամարդկանց ամսագրի վարկանշային ցանկում ներառված են նաեւ դերասանուհի Սքարլետ Յոհանսոնը (12-րդ տեղ), մոդել, պրոդյուսեր եւ հեռուստահաղորդավարուհի Աննա Նիկոլ Սմիթը(17), Մոնիկա Բելուչին (21), թենիսիստուհի Աննա Կուրնիկովան(29), դերասանուհի Սոֆի Լորենը (47), մոդել Թայրա Բենքսը (63), դերասանուհի Օդրի Հեփբերնը(82), պոռնոդերասանուհի Սաշա Գրեյը (85), Դոլլի Փարթոնը (92), Երգչուհի Թինա Թյորները (99) եւ դերասանուհի Քեթրին Բախը(100), գրում է Lenta.ru-ն:



























