«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է կառավարող կուսակցության թեկնածուին երկրի նախագահի պաշտոնում, այդ թեկնածուն Միխայիլ Կավելաշվիլին է, տեղեկացրել է SOVA-ն։
Նա ֆուտբոլի վետերան է, 80-ականների վերջին խաղացել է Թբիլիսիի «Լոկոմոտիվում» եւ «Դինամոյում»։ 1995թ. տեղափոխվել է Վլադիկավկազի «Սպարտակ-Ալանիա» ակումբ, իսկ հետո՝ «Մանչեսթր Սիթի», ավելի ուշ խաղացել է Շվեյցարիայի տարբեր ակումբներում։
Միխայիլ Կավելաշվիլին «Ժողովրդի ուժը» քաղաքական միավորման ղեկավարներից է, միավորումը կազմված է կառավարող կուսակցության ներկայացուցիչներից, որոնք ձեւականորեն առանձնացել են «Վրացական երազանքից»։
Նախագահն ընտրվելու է 5 տարի ժամկետով Ընտրողների կոլեգիայի կողմից՝ բաղկացած 300 անդամից, ներառյալ Վրաստանի խորհրդարանի բոլոր անդամները (150), Աբախզիայի Գերագույն խորհրդի անդամները (արտաքսման մեջ՝ 20 անդամ) եւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության (21) եւ տեղական ինքնակառավարման մարմինների անդամները (109)։ Նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 14-ին։



























