Թբիլիսիի կառավարությունը սպասում է, որ եվրոպացի առաջնորդները ճանաչեն Վրաստանի խորհրդարանական ընտրությունների օրինակարգությունը։ Ըստ Новости-Грузия-ի՝ դրա մասին այսօր անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Լրագրողները հետաքրքրվել են նոյեմբերի 28-ին նոր կառավարության հաստատումից հետո եվրոպացի գործընկերների հետ շփումների մասին։

«Մենք կսպասենք, մինչև յուրաքանչյուր երկիր ճանաչի ընտրությունների օրինակարգությունը և, իհարկե, դա մեզ հնարավորություն կտա ակտիվացնել երկկողմ հարաբերությունները։ Դա սկզբունքորեն կարևոր է՝ բոլորը պետք է ընդունեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացությունը։ Մենք կսպասենք նման ճանաչմանը, և դրանից հետո, անշուշտ, ակտիվ կլինենք ցանկացած երկրի հետ»,-հայտարարել է Կոբախիձեն։