Ձմեռը տարվա հիանալի եղանակ է, երբ ցանկանում եք շատ ժամանակ անցկացնել տանը՝ վայելելով ջերմությունն ու հարմարավետությունը: Տեսնել, թե ինչպե՞ս են ընկնում ձյան փաթիլները, խմել անուշաբույր թեյ ձեր սիրելի գավաթից, փաթաթվել փափուկ ծածկոցով:
Այն նաև ձեր ինտերիերը թարմացնելու հիանալի պատճառ է: Եթե դուք վաղուց եք երազել տնային տեքստիլ գնելու կամ յուրահատուկ մթնոլորտ ստեղծելու մասին, ապա հիմա դա անելու ճիշտ ժամանակն է:
Ինչպե՞ս ստեղծել այդ կախարդական մթնոլորտը ձեր տանը: Օգնության կգան դեկորատիվ տարրերը, տեքստիլը, գեղեցիկ սպասքը և, իհարկե, հատուկ ծեսերն ու զբաղմունքները: Ինտերիերում դիզայներները խորհուրդ են տալիս հավատարիմ մնալ պարզ լուծումներին՝ շեշտադրումներն ուղղելով բնական նյութերին, հետաքրքիր գույներին և կառուցվածքներին: Առանձնացրել ենք մի քանի խորհուրդ, թե ինչպե՞ս զարդարել ձեր տունը և լավ ժամանակ անցկացնել ձմռանը: Իսկ դրա համար բոլոր ապրանքները կարելի է հեշտությամբ գնել Ozon-ում:
1. Վառե՛ք մոմերը. կրակի տաք լույսը և ձեր սիրելի բույրը կօգնեն ստեղծել անհրաժեշտ մթնոլորտը։ Իսկ եթե ընտրեք գեղեցիկ ու ոճային դիզայնով մոմ, ապա այն հեշտությամբ կդառնա նաև ինտերիերի հիանալի զարդարանք։
2. Թարմացրե՛ք տեքստիլը: Նոր ծածկոցները, բարձերը և վարագույները ձեր ինտերիերն ավելի մատչելի թարմացնելու հիանալի միջոց են, որոնք տարածքին կհաղորդեն նոր տրամադրություն: Հարմարավետության առավելագույն զգացողություն ստեղծելու համար օգտագործեք փափուկ գործվածքներ և տաք գույներ:
3. Կազմակերպեք թեյախմության արարողություն: Ձմռանը թեյախմությունն առավել հաճելի է: Ընտրեք թեյի սիրելի տեսակները, ավելացրեք մեղր և կիտրոն ու վայելեք հաճելի զրույցները մտերիմ մարդկանց հետ: Իսկ եթե որպես սպասք ընտրեք նաև նոր թեյնիկ կամ մի ամբողջ թեյի սպասքի հավաքածու, լրացուցիչ դրական էմոցիաներն ապահովված կլինեն:
4. Ստեղծեք գրքի անկյուն: Ձմեռն իդեալական ժամանակաշրջան է ընթերցանության մեջ խորասուզվելու համար: Ստեղծեք հարմար բազկաթոռներով և գրադարակներով հարմարավետ անկյուն, որտեղ լավ գրքի ընկերակցությամբ կարող եք անցկացնել ձեր ժամանակը:
5. Ներկեք պատուհանները: Պատուհանագոգերի վրա տեղադրեք գեղեցիկ չոր ծաղիկների կոմպոզիցիաներ, թարմ ծաղիկներ և դեկորացիաներ՝ ձեր ինտերիերին հմայք հաղորդելու համար:
6. Վառեք բուխարին: Եթե դուք ապրում եք բնակարանում, ապա կարող եք այն փոխարինել բիոբուխարիով՝ պատի, սեղանի կամ հատակի համար: Այն թրծված ապակյա աման է՝ ներսում բնական մարմարով: Հատուկ տարայի մեջ է լցվում բիովառելիքը, որն այրվում է առանց ծխի և տհաճ հոտի: Այն էկոլոգիապես մաքուր է և անվտանգ մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի համար:
7. Զարդարեք սեղանը: Ձմեռային երեկոները իդեալական են տաք և համեմված ուտեստներ վայելելու համար: Փորձեք նոր բաղադրատոմսեր, ուրախացրեք ձեզ սպասքի ոճային հավաքածուով և թարմացրեք համեմունքների և հավելումների պաշարը՝ ձեր սննդի սովորական համը փոխելու համար: Իսկ հարմարավետություն ստեղծելու համար փորձեք օգտագործել բնական նյութերից պատրաստված անձեռոցիկներ, մոմակալներ և դեկորատիվ ֆիգուրներ:
8. Լուսավորության օգնությամբ ավելացրեք հարմարավետություն: Սենյակի տարբեր անկյուններում տեղադրեք ջահեր և սեղանի լամպեր՝ նուրբ և տարածված լուսավորություն ստանալու համար:
9. Ուշադրություն դարձրեք պատերին: Դրանց վրա տեղադրեք ձմեռային տեսարաններով մեծ նկարներ կամ ուղղակի նկարներ, որպեսզի լրացնեք ընդհանուր ոճը և ստեղծեք լրացուցիչ հարմարավետություն: Կարելի է տպել ձեր ընտանեկան լուսանկարները, և դրանք գեղեցիկ ձևավորել շրջանակների մեջ: Կամ ուղղակի օգտագործեք կապիչներով հատուկ կախիչ:
10. Օգտագործեք գորգեր: Ձմեռային մոտիվներով նոր գորգերի և գորգիկների վրա նստելն առանձնահատուկ հաճելի է: Այստեղ կարելի է հարմարավետ խաղալ սեղանի խաղեր, հետևել մոմերի կրակին, շփվել մտերիմների հետ կամ կարդալ գիրք:
Ozon-ն ավելի քան 20 կատեգորիաներում ունի 370 միլիոն ապրանքատեսակ: Մշտապես անցկացվում են ծախծխումներ: Օրինակ, հիմա ընթանում է տարվա եզրափակիչ ծախծխումը մինչև 70% զեղչով: Իսկ դա նշանակում է, որ արժե այցելել Ozon՝ ոչ միայն տունը թարմացնելու, այլ նաև ձեզ և ձեր սիրելիներին ուրախացնելու համար:

































