Վրացական սոցիալական ցանցերում եվրոպամետ բողոքի ցույցերի մասնակիցները հայտնում են, որ անհայտ անձանցից սպառնալից հեռախոսազանգեր են ստացել, հայտնում է «Эхо Кавказа»-ն։

«Դայտովե» համայնքի համահիմնադիրներից Իլյա Գլոնտին, որտեղ համակարգված են Թբիլիսիում ցուցարարները, խոսել է վերջին օրերին սպառնացալից զանգերի մասին։ Անհայտ անձինք նրան հայտարարել են, որ նրան «տուն կբերեն ջարդված ոսկորներով»։

«Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում սպառնալիքների մասին խոսել է նաև ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի անդամ Վանո Գոմուրաշվիլին։ Զանգողները նրան հարցրել են, թե որտեղ է, սկսել են վիրավորել ու խոստացել գտնել ու ծեծել։

Ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքի լրագրող Էկե Կվեսիտաձեն հայտնել է անհայտ համարներից ստացված բազմաթիվ զանգերի մասին, և որոշել է չարձագանքել դրանց:

Թե որքանով է այս երևույթը տարածված մարդկանց շրջանում, ովքեր հայտնի ակտիվիստներ կամ լրագրողներ չեն, հայտնի չէ։