Հինգշաբթի առավոտյան էտալոնային նավթի գինը թույլ փոխվում է՝ ԱՄՆ-ում վառելիքի պաշարների փոփոխության մասին տվյալների սպասմամբ։

Brent նավթի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում, թանկացել են 1 սենթով՝ մեկ բարելը 73,59 դոլար։

WTI-ի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 2 սենթով՝ մեկ բարելը 70,12 դոլար։