Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները չեն հրավիրվել նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությանը (չճանաչված ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմության կողմից): Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է SOVA-ն։
«Դեսպանները հրավիրված չեն։ Այս երդմնակալությանը արտերկրի ներկայացուցիչների հրավիրելն նույնիսկ նախատեսված չէր։
Գլխավորն այն է, որ սա պաշտոնական արարողություն է, որին կարևոր է Ընտրական կոլեգիայի անդամների ներկա լինելը, ինչպես նաև սահմանադրական մարմինների լիարժեք ներկայացվածությունը»,- ասել է Պապուաշվիլին։
Վրաստանում Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությանը դեսպաններ չեն հրավիրվել





























