Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Սթրոս Կանը վստահ է, որ համաշխարհային տնտեսությանը չի սպառնում ճգնաժամի կրկնվելու վտանգ: Այս մասին նա հայտարարել է Սինգապուրում ընթացող Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ֆինանսների նախարարների գիտաժողովի շրջանակներում:
«Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ ԱՄՀ ղեկավարը հայտարարել է, թե համաշխարհային շուկայում դեռեւս նկատվում են որոշակի ռիսկային դրսեւորումներ, սակայն ճգնաժամի կրկնվելու վտագ չի սպառնում:
ԱՄՀ կանխատեսումների համաձայն 2010-2011 թվականներին արդեն կգրանցվի համաշխարհային տնտեսության աճ, որը, սակայն, կսահմանվի ավելի ցածր մակարդակում, քան մինչճգնաժամային ժամանակաշրջանում էր:



























