Հռոմում վերականգնումից հետո բացվել է Տրևիի շատրվանը։
Ինչպես նշում է Туристер.ру-ն, դրա մուտքը սահմանափակ է, սակայն առայժմ այն անվճար է։
Մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու համար Հռոմի իշխանություններն այցելուների թվի համար սահմանափակում են մտցրել. շատրվանի մոտ միաժամանակ կարող է լինել ընդամենը 400 մարդ։
Նոր սահմանափակումները կգործեն առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 9-ը։ Երկուշաբթի և ուրբաթ օրերին մուտքը բաց կլինի միայն ժամը 11:00-ից:
Շատրվանի դիմացի գոտում խստիվ արգելվում է ուտել, խմել և ծխել։ Անվտանգության անձնակազմը վերահսկում է մուտքը և կանոնների պահպանումը: Այցելուները կարող են ազատ տեղաշարժվել շատրվանի դիմաց, սակայն դրա եզրին նստելն արգելված է։
Տրևիի շատրվան մուտք գործելու համար առայժմ վճար չի նախատեսվում, թեև քաղաքապետն ապագայում նման հնարավորությունը չի բացառում։




























