Չինաստանի կառավարությունը համաձայնեցրել է Տիբեթի ամենաերկար գետի՝ Յարլունգ Ցանգպոյի ստորին հոսանքում հիդրոէլեկտրակայան կառուցելու նախագիծը։
Ինչպես տեղեկացրել է Naked Science-ը, նոր հէկը կկարողանա արտադրել երեք անգամ ավելի շատ էներգիա, քան այսօր ամենամեծ հիդրոէներգետիկ նախագիծը՝ «Երեք կիրճը»։ Դրա տարեկան արտադրությունը կազմում է 100 մլրդ կվտ/ժ։
Օգտագործելով Յարլուն Ցանգպո գետի հարուստ հիդրոէներգետիկ ռեսուրսները՝ նախագիծը կխթանի շրջակա տարածքներում ֆոտոգալվանային եւ քամու էներգիայի զարգացումը, դրանով իսկ ստեղծելով էկոլոգիապես մաքուր էներգետիկ բազա՝ միավորելով հիդրոէլեկտրակայանները, քամու էներգիան եւ արեւային էլեկտրակայանները։
Ակնկալվում է, որ նոր հէկը կբարձրացնի տեղի բնակչության կենսամակարդակը եւ բարեկեցությունը։




























