ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բանակցություններ է վարում «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ՝ Աֆղանստանում կալանավորված մի քանի ամերիկացիների ազատ արձակման շուրջ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Նրա տվյալներով՝ խոսքը ԱՄՆ երեք քաղաքացիների՝ Ջորջ Գլեզմանի, Ռայան Քորբեթի և Մահմուդ Հաբիբիի մասին է, որոնք Աֆղանստանում կալանավորվել են 2022թ․։ Դրա դիմաց Բայդենի վարչակազմը պատրաստ է Կուբայում ամերիկյան Գուանտանամոյի բազայի բանտից ազատ արձակել մեկ բանտարկյալի, ով, ինչպես նշում է հրատարակությունը, եղել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի համախոհը։
Ինչպես նշում է հրատարակությունը, թալիբները պահանջում են համարժեք փոխանակում։ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել այս հարցում։





























