Եվրամիությունը կարող է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մաքսատուրքեր սահմանի դաշինքից ներկրվող ապրանքների վրա։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ստեֆան Սեժուրնետը։
«Ես պատրաստ եմ իմ գործընկերների հետ քննարկել ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունները», - ասել է նա՝ մասնավորապես նշելով ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերի սահմանման հնարավորությունը և եվրոպական բիզնեսին աջակցելու լրացուցիչ միջոցներ։
Սեժուրնետը նաև առաջարկել է ստեղծել համաեվրոպական մրցունակության հիմնադրամ, որը կարող է վճարել ենթակառուցվածքների պահպանման համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պողպատը և ավտոմոբիլները, միաժամանակ օգնելով նրանց նվազեցնել ածխածնի հետքը և պահպանել արտադրությունը Եվրոպայում:
Նա հույս է հայտնել, որ Թրամփին դեռ կարելի է համոզել զերծ մնալ պրոտեկցիոնիստական միջոցներից և ընդգծել, որ առևտրային պատերազմը կվնասի և՛ ԵՄ-ին, և՛ ԱՄՆ-ին։





























