Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին Ուկրաինային կմատակարարի 30 հազար անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին և Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուտսը Գերմանիայում՝ «Ռամշտայն» ամերիկյան ռազմաբազայում Ուկրաինայի դաշնակիցների հանդիպմանը։
«Ուկրաինան կստանա 30 հազար անօդաչու թռչող սարք՝ 45 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Լատվիայի գլխավորած միջազգային անօդաչու կոալիցիայի պայմանագրերի համաձայն», - ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
«Ես հպարտ եմ, որ Մեծ Բրիտանիան առաջատար դեր է խաղում Ուկրաինային աջակցելու գործում։ Առաջնորդելով կոալիցիաները, որոնք կենսականորեն անհրաժեշտ սարքավորումներ են ապահովում մեր դաշնակիցների հետ և նորակոչիկներ պատրաստելով, մենք ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին Պուտինի ագրեսիայի դեմ»,- ասել է Ջոն Հելին։
Մինչ օրս անօդաչու սարքերի կոալիցիան միջազգային գործընկերներից հավաքել է շուրջ 73 միլիոն ֆունտ (գրեթե 90 միլիոն դոլար), որից 15 միլիոն ֆունտ (18,5 միլիոն դոլար) ստացվել է Մեծ Բրիտանիայից:





























