Ֆրանսիան գաղտնի մշակել է Ուկրաինայում զորքեր տեղակայելու սցենար՝ Բելառուսից ռուսական առաջխաղացումը հետ մղելու համար, հայտնել է Intelligence Online-ը։ «Պերսեուս» անվանմամբ զորավարժությունը տեղի է ունեցել աշնանը եւ տեւել 10 օր։ Դրանց մասնակցել են բանակի հատուկ գործողությունների ստորաբաժանումները (CAST): 3 200 ֆրանսիացի զինվորներ մարզվել են տարածքում, որը նման է Կիեւից հյուսիս Դնեպր գետի ոլորանում: Նրանց մարտավարությունը հիմնված էր Ուկրաինայի զինված ուժերի փորձի վրա, որոնց հաջողվել է զսպել ռուսական հարձակումը 2022թ. փետրվարին։
Հրամանատարությունը կենտրոնացել է անօդաչու թռչող սարքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի եւ հետախուզության կիրառման մշակման, ինչպես նաեւ բարձր ինտենսիվության մարտական պայմաններում ստորաբաժանումների համակարգման ապահովման վրա։ Միաժամանակ, զորավարժանքների որոշ մասնակիցներ դժգոհ են եղել FPV անօդաչուների բացակայությունից եւ մտահոգություն են հայտնել ֆրանսիական արտադրողների ուշացման առնչությամբ նման մոդելների մշակման հարցում, գրել է պարբերականը։





























