Անգլիայի բանկի նախկին ղեկավար Կարնին ցանկանում է փոխարինել Թրյուդոյին Կանադայի վարչապետի պաշտոնում։
BBC-ի հաղորդմամբ, Կարնին պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի ընտրություններում։
Հաղթանակի դեպքում 59-ամյա Կարնին ոչ միայն կգլխավորի կուսակցությունը, այլև կդառնա Կանադայի վարչապետ՝ մինչև այս տարի կայանալիք ընտրությունները։ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել նախորդլ շաբաթ։
Կանադայի Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնի համար թեկնածուների առաջադրումը կշարունակվի մինչև հունվարի 23-ը, և հավակնորդների ցուցակը դեռ հայտնի չէ, սակայն, ըստ քաղաքական մեկնաբանների կանխատեսումների, Կարնիի հետ ընտրություններում կմրցեն կուսակցության մի քանի նշանավոր դեմքեր, և ամենալուրջ մրցակիցը կարող է լինել Քրիստիա Ֆրիլանդը։
Ֆրիլանդը Թրյուդոյի օրոք փոխվարչապետ և ֆինանսների նախարար էր, նա այս պաշտոններից հեռացել է բոլորովին վերջերս՝ դեկտեմբերին։





























