Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը հինգշաբթի հայտարարել է, որ թագավորությունը ցանկանում է հաջորդ չորս տարիների ընթացքում 600 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ում, հաղորդում է Associated Press-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա այցելությունը 2017 թվականին փոխեց ավանդույթը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահները առաջին արտասահմանյան այցելությունը կատարում էին դեպի Մեծ Բրիտանիա:
Ժառանգ արքայազնի հայտարարությունները հնչել են Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը եղել է ԱՄՆ նորընտիր նախագահի՝ երդմնակալությունից հետո առաջին հեռախոսազրույցը օտարերկրյա առաջնորդի հետ:
Ներդրումների մասին Էր Ռիադի պետական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ չի մասնավորեցվում, թե որ ոլորտներին են դրանք ուղղվելու։
Վերջին տարիներին ԱՄՆ-ն գնալով նվազեցնում է կախվածությունը Սաուդյան Արաբիայի նավթի արտահանումից: Սաուդյան Արաբիայի սուվերեն ֆոնդերը ձեռք են բերել խոշոր բաժնեմասեր ամերիկյան բիզնեսում, միաժամանակ զբաղվելով սպորտով: Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիան հիմնականում ապավինում է ամերիկյան արտադրության զենքին և պաշտպանական համակարգերին, որոնք կարող են լինել ներդրումների մաս, ընդգծում է Associated Press-ը:





























