ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Եվրոպական միությունը ԱՄՆ-ին վերաբերվում է «շատ, շատ անարդար», հաղորդում է NBC News-ը:
«Այսպիսով դուք գիտեք, որ ԵՄ-ում մեր բյուջեի դեֆիցիտը հաշվարկվում է հարյուրավոր միլիարդ դոլարներով, և դա ոչ ոքի ձեռնտու չէ», - ասել է Թրամփը:
Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ 2023 թվականին ԵՄ-ն ունեցել է առևտրային դրական շրջանառություն ԱՄՆ-ի հետ: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Դավոսում հայտարարել է, որ կառույցը պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ նշելով, որ «աշխարհում ոչ մի այլ տնտեսություն այնքան ինտեգրված չէ, որքան» ԱՄՆ-ի և ԵՄ-ի տնտեսությունները:
Նա նաև վերջերս լրագրողներին հայտարարել է, որ ԵՄ-ի երկրները հնարավոր է փոխարինեն ռուսական բնական հեղուկ գազը ամերիկյան գազով, ինչի մասին բազմիցս կոչ է արել Թրամփը:
Associated Press-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը Շվեյցարիայում ունեցած ելույթի ժամանակ աշխարհի էլիտային խոստացել է նվազեցնել հարկերը, եթե նրանք արտադրությունը տեղափոխեն ԱՄՆ, և սպառնացել է մաքսատուրքեր մտցնել, եթե դա չանեն:
Թրամփը փաստացի առաջարկել է խրախուսման և պատժի մեթոդ՝ ԱՄՆ-ում մասնավոր ներդրումներ ներգրավելու համար: «Եկեք արտադրեք ձեր արտադրանքը Ամերիկայում, և մենք կտրամադրենք ձեզ հարկերի ամենացածր դրույքաչափերը: Բայց եթե դուք չեք արտադրում ձեր արտադրանքը Ամերիկայում, ինչը ձեզ համար արտոնություն է, ապա շատ պարզ է՝ ձեզնից կպահանջվի վճարել տուրք։ Սրանք տարբեր գումարներ են, բայց սա տուրք է, որը հարյուր միլիարդավոր և նույնիսկ տրիլիոնավոր դոլարներ կուղղի մեր գանձարան՝ ամրապնդելու մեր տնտեսությունը և մարելու պարտքը»,- ասել է ԱՄՆ նախագահը։





























