Անցած եւ նախանցած շաբաթվա անկումից հետո ոսկու գինը գրեթե մոտ էր բարձրանալուն: Առեւտրային շաբաթվա վերջին ոսկու փետրվարյան ֆյուչերսները աճել են 20 դոլարով` մեկ ունցիայի համար մինչեւ 1597 դոլարի: Այդուհանդերձ, ինչպես նշում են վերլուծաբանները, աճի պատճառները կարող էին բորսայական լինել` թրեյդերների բաց դիրքերի փակումը հանգստյան օրերից առաջ:
Նշենք, որ սեպտեմբերի սկզբին ոսկին մոտ էր մեկ ունցիայի համար 1900 դոլարի, սակայն հետո սկսեց նվազել: Ուշագրավ է, որ նվազումը տեղի էր ունենում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի տնտեսությունների անորոշ վիճակի ֆոնին:
Հաշվի առնելով դա` վերջին օրերին մի քանի թրեյդերներ ձգտում են վաճառել ոսկու բաժնետոմսերը եւ փոխակերպել դոլարայինի: Reuters-ի կողմից հարցված տնտեսագետների մեծ մասը ոսկու կրկնակի թանկացում չեն ակնկալում առնվազն մինչեւ 2012 թվականի կեսերը:




























