Արարատի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մոտ 70-75 տարեկան, գազանների կողմից բզկրտված, խոշտանգված կնոջ դիակ է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին փոխանցեց Ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին եւ հայտնել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհին կնոջ դիակ կա:
Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի եւ Մասիսի ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչի գլխավորությամբ, դեպքի վայր են հրավիրել նաեւ դատական բժշկին եւ փորձագետին: Արմեն Մալխասյանն ավելացրեց, որ ներկա պահին դեռեւս փորձում են պարզել կնոջ ինքնությունը:



























