Ամեն տարի Հայաստանը 1400 ապագա մայր է կորցնում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի զեկույցում (UNFP): Կազմակերպությունը 15-49 տարեկան հղի կամ երբեւէ հղիություն տարած կանանց շրջանում հարցումներ է անցկացրել: Կանանց ուղղված հարցը եղել է այն, թե արդյոք նրանք իգական սեռի երեխայի դեպքում հղիությունն ընդհատել են:

Հարցման տվյալներով` վերջին 5 տարիներին 7,2 հազար մայր (վերարտադրողական տարիքի 900 հազար կանանցից) սեռի պատճառով հղիությունն ընդհատել է: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Հայաստանն ամեն տարի 1,4 հազար ապագա մայր է կորցնում», - նշվում է հետազոտությունում:

Աղջիկների աբորտի միտումը հատկապես վառ է դրսեւորվում 3-րդ եւ 4-րդ երեխայի դեպքում, ինչպես նաեւ քաղաքում ապրող կամ հարաբերականորեն բարձր եկամուտ ունեցող (100 հազար դրամից բարձր (շուրջ 260 դոլար) ամսական)կանանց շրջանում: Ճնշող մեծամասնության դեպքում  (83%)  աբորտի մասին որոշումը հղի կանայք ինքնուրույն  են կայացրել:

Հարցված 5 կանանցից երկուսը առաջին հղիության ժամանակ գերադասում են տղա ունենալ, եւ միայն 7-ից մեկը` աղջիկ:

Այնուամենայնիվ,  44% կանանց համար երեխայի սեռը կարեւոր չէ: Բացի այդ, չնայած նախքան ծնվելը տղաներին նախապատվություն տալուն, ծնվելուց հետո երկու սեռի երեխաներին էլ միեւնույն հոգատարությամբ են մեծացնում: