The Washington Post-ն իր պաշտպանության տակ է առել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային, ում մեկ ամսից հետկանչ է սպառնում:
Հոդվածի հեղինակը հայտարարել է, թե նրա հետկանչից «կտուժեն բոլորը, առաջին հերթին հայերը»:
«Դեսպան Մեթյու Բրայզայի հետկանչը վառ օրինակ է, թե ինչպես ամերիկյան ազգային շահերը կարող են զոհ գնալ հատուկ շահերի եւ քաղաքական մանեւրների»,- գրում է հեղինակը` հիշեցնելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի եւ սենատորներ Բարբարա Բոքսերի ու Ռոբերտ Մենենդեսի կտրուկ վերաբերմունքը Բրայզայի նշանակմանը:
Սակայն, հեղինակի խոսքով, Բրայզայի նկատմամբ քննադատությունը չեմ կիսում շատ դիվանագետներ եւ քաղաքական գործիչներ:
Անցած շաբաթ քաղաքական գործիչներն ու դիվանագետները նամակ էին հղել սենատորներին, որում նշել էին, թե Բրայզան անհրաժեշտ որակներ ունի:




























