Ռամզան Քադիրովը զբաղեցրել է առաջին հորիզոնականը լավագույն քծնողների` Ռուսաստանի կառավարող Մեդվեդեւ-Պուտին զույգի հասցեին ամենաշողոքորթ հայտարարությունների հեղինակների ցանկում:
«Վլաստ» հանդեսի ընթերցողները կազմել են «Լիզողներ-2011» վարկանիշը:
Նախորդ տարի հանդեսի ընթերցողները Քադիրովին հաղթանակ էին շնորհել «Իմ կուռքը Պուտինն է: Նա չեչեն է եւ ռուս: Նա է մեզ տվել ամեն ինչ այս աշխարհում»: Այս անգամ էլ նա հավատարիմ էր իր կերպարին եւ ասել է. «Եթե նա չլիներ, ես էլ չէի լինի»:
Ցանկում Քադիրովին հաջորդում է Լիպեցկի նահանգապետ Օլեգ Կորոլյովը: Այս տարի նա հայտարարել է, թե Պուտինին ամեն ինչ թույլատրելի է, քանի որ դա է պահանջում երկրի շահը:
Այս տարվա վարկանիշում հայտնվել է նաեւ նախագահ Մեդվեդեւը վարչապետին քծնելու համար:

























