Թուրքական F-16 կործանիչները դեկտեմբերի 18-ին ուժեղ ռմբակոծության են ենթարկել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի Զափ եւ Մեթինա  ճամբարները։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ թուրքական զինված ուժերը տվյալներ են ստացել, թե PKK-ի Զափ եւ Մեթինա շտաբ-ճամբարներում իրարանցում է տեղի ունենում եւ այնտեղ է գտնվում PKK-ի ռազմական թեւի պատասխանատուներից Բահոզ Էրդալը։ Այս տեղեկությունից հետո Դիարբեքիրից օդ բարձրացած F-16 կործանիչները ուղղվել են Հյուսիսային Իրաքի սահման եւ ուժեղ ռմբակոծության ենթարկել Զափ եւ Մեթինա ճամբարները։

Միեւնույն ժամանակ թուրքական զինված ուժերը գործողություն են իրականացրել Դիարբեքիրի Գյորեսե լեռան վրա, որտեղ ձմռան համար նախապատրաստություն են տեսել մի խումբ քուրդ զինյալներ։  Նշվում է, որ գործողությունների ժամանակ սպանվել է 20 քուրդ զինյալ։