ՀԱՊԿ-ում ըմբռնումով մոտեցան ՀՀՊ-ի վերաբերյալ Մեդվեդեւի` նոյեմբերի 23-ին արած հայտարարություններին: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 19-ին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո:
Նա հիշեցրել է Մոսկվայի դիրքորոշումը, որ իրավական երաշխիքներ է պահանջում ՆԱՏՕ-ից եւ ԱՄՆ-ից, թե հակահրթիռային համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
Նա նաեւ հաղորդել է, թե նախագահների քննարկմանը դեկտեմբերի 20-ին ներկայացվելու է ՀԱՊԿ գործողությունների ծրագիրը` Աֆղանստանում 2014-ից հետո իրավիճակի սրման դեպքում:
Բորդյուժան հիշեցրել է, թե ՀԱՊԿ նախագահները ավելի վաղ հանձնարարել էին միջոցներ ձեռնարկել, որոնք հնարավոր կլինի ձեռնարկել, եթե իրավիճակը սրվի արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերումից հետո: ՀԱՊԿ անդամ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:




























