Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովի ընթացքում, որ մեկնարկել է այսօր` դեկտեմբերի 19-ի առավոտյան Կիեւում, պատրաստվել է Ուկրաինայի եւ ԵՄ առաջնորդների համատեղ հայտարարության նախագիծը, որում նշվում է, թե Կիեւն ու Բրյուսելը պաշտոնապես ավարտել են Ասոցացման համաձայնագրի բանակցությունները:
Այսկերպ, ճանապարհ է բացվում փաստաթղթի վերջնական տեքստի տեխնիկական ավարտման համար:
Առավոտյան նախագահական նստավայրում սկսվել է Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի հետ, հաղորդում է Корреспондент.net-ը:




























