Հյուսիսային Կորեան այսօր` դեկտեմբերի 19-ին երկրի արեւելյան ափին փոքր հեռահարության գործողության հրթիռի փորձնական արձակում է իրականացրել: Այդ մասին հայտնել է հարավկորեական YTN հեռուստաալիքը:
Հարավային Կորեայի իշխանության ներկայացուցիչը հաստատել է արձակման փաստը, բայց համոզմունք է հայտնել, որ մեկնարկը կապ չի ունեցել Կիմ Չեն Իրի մահվան հետ, քանի որ Հյուսիսային Կորեան նման արձակումներ պարբերաբար է իրականացնում:
Ըստ հաղորդագրության, հրթիռը արձակվել է վաղ առավոտյան, նախքան Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնեց Կիմ Չեն Իրի մահվան լուրը:
Նշենք, որ մահվան լուրից հետո Հարավային Կորեան բարձր պատրաստականության է բերել իր զորքերն ու ոստիկանությունը:




























