Թուրքիայի արտգործնախարարությունը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատնից գաղտնի գրություն է ստացել, ըստ որի, Ֆրանսիայի ազգային ժողովի դեկտեմբերի 22-ի օրակարգում հայտնված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետեւում անձամբ նախագահ Նիկոլա Սարկոզին է կանգնած։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Փարիզից ստացված գրության մեջ նշվել է, թե չնայած Թուրքիայի քաղաքական եւ գործարար շրջանակների բոլոր ջանքերին, սպասվում է, որ հայկական օրինագիծը կանցնի Ֆրանսիայի ազգային ժողովում։

Նշվում է` քանի որ հայկական օրինագծի անցնելու հավանականությունը մեծ է, ուստի Փարիզում Թուրքիայի դեսպանն արդեն նախապատաստվել է Թուրքիա վերադարձի համար եւ ինքնաթիռի տոմսը  գրպանում սպասում է Անկարայի հրահանգին։

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քնննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Թուրքիայի իշխանություններն այս կապակցությամբ հանդես են եկել սպառնալից հայտարարություններով եւ խորհրդարանական պատվիրակություն են ուղարկել Ֆրանսիա` կանխելու բանաձեւի ընդունումը: