Բելգիայի քաղաքական կուսակցությունները պայմանավորվել են ուրբաթ կառավարություն ձեւավորելու շուրջ, տեղեկացրել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի գրասենյակը, հայտնել է Reuters-ը։
Այսպիսով, ավարտվել են գրեթե ութ ամիս տեւած բարդ բանակցությունները, որոնք շարունակվել են ընտրություններում ֆլամանդական N-VA ազգային կուսակցության հաղթանակից հետո։
Սպասվոււմ է, որ N-VA-ի 54-ամյա ղեկավար Բարթ դե Վեւերը կդառնա վարչապետ եւ կգլխավորի հինգ կուսակցություններից բաղկացած լայն կոալիցիան, որի մեջ կմտնեն նաեւ քրիստոնեա-դեմոկրատները եւ սոցիալիստները երկրի նիդեռլանդերեն խոսող հյուսիսից, ինչպես նաեւ լիբերալները եւ ֆրանսախոս հարավի կենտրոնամետ կուսակցությունները։
Կոալիցիայի մասին բանակցությունները տեւել են մի քանի ամիս, քանի որ կուսակցությունները ողջ թափով փորձում էին պայմանավորվեկ բյուջեի կրճատման, հարկերի բարձրացման եւ կենսաթոշակային բարեփոխումների շուրջ, որոնք պնդում էր դե Վեւերը՝ բարելավելու համար եվրագոտու մեծությամբ վեցերորդ տնտեսության պետական ֆինանսների վիճակը։
Գրեթե 32 ժամ տեւած անընդմեջ բանակցությունների ընթացքում, որոնք շարունակվել են մինչեւ ուրբաթ երեկո, կողմերին, վերջապես, հաջողվել է համաձայնեցնել այդ միջոցները եւ վիճելի այլ հարցեր։
Դրանք ներառել են համաձայնությունը առաջիկա տարիներին պաշտպանական ծախսերի ավելացման վերաբերյալ՝ մինչեւ ՀՆԱ նվազագույնը 2 տոկոսի մակարդակը, ինչը համաձայնեցված է ՆԱՏՕ երկրների միջեւ, ինչպես նաեւ փախստականների միգրացիայի սահմանափակումը, տեղեկացրել է De Tijd թերթը՝ հղում կատարելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին։





























