Կուբայի իշխանությունները երկրում սուգ են հայտարարել Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդել է տեղի հեռուստատեսությունը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Կուբայի պետական խորհուրդը եռօրյա սուգ է հայտարարել` դեկտեմբերի 20-22-ը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ ԿԺԴՀ անփոխարինել առաջնորդ Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17-ին, 70 տարեկան հասակում, սրտի նոպայից, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն դեկտեմբերի 19-ին: Նրան կփոխարինի որդին` Կիմ Չեն Ընը: