Թուրքիան կարող է վերանայել դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ, եթե նա դադարեցնի պաղեստինցիների սպանությունները։ Այս մասին Anadolu գործակալության լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Եթե պաղեստինցիների սպանությունները դադարեցվեն, եթե քայլեր ձեռնարկվեն նրանց վիճակը բարելավելու համար, Թուրքիան կարող է վերանայել իր որոշումները [Իսրայելի վերաբերյալ]։ Մեր դիրքորոշումը պարզ է. մենք ի սկզբանե ձգտել ենք դադարեցնել ցեղասպանությունը Գազայում: Իսրայելի դեմ որոշումը մեր պատասխանն էր ցեղասպանությանը»,- ասել է Ֆիդանը: