NEWS.am-ի տեղեկություններով աշխատանքից ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Տիգրան Եսայանը: Այդ պաշտոնում դեռ ոչ ոք չի նշանակվել:
Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանապետի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո ոստիկանական համակարգում պարբերաբար կադրային փոփոխություններ են տեղի ունենում:




























