Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցավակցական հեռագիր է հղել Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի մահվան կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի բարեկամներ,

Հայ Ազգային Կոնգրեսի անունից անկեղծորեն ցավակցում եմ նախագահ Հավելի ընտանիքին եւ Չեխիայի ժողովրդին։

Վացլավ Հավելը պատմության մեջ կմնա որպես մի առաջնորդ, որը գլխավորել է իր ժողովրդի հաղթական պայքարը հանուն ժողովրդավարության: Նրա անձի պատմական կարեւորությունը, սակայն, չի սահմանափակվում իր հայրենիքով: Նախագահ Հավելի անմնացորդ նվիրումը ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին ոգեշնչման աղբյուր է եղել Արեւելյան Եւրոպայում ու նախկին Խորհրդային Միությունում ժողովրդավարության համար պայքարող մի ամբողջ սերնդի համար»: