Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ նստաշրջանը: Նախորդ ոչ ֆորմալ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 2010-ի մայիսի 8-ին եւ նվիրված էր Հայերանական Մեծ պատերազմում ձեռք բերած հաղթանակի 65-ամյակին:

Նախատեսվում է գագաթաժողովի շրջանակներում քննարկել բազմակողմանի փոխներգործության հարցերի լայն շրջանակը: Ակնկալվում է, որ պետությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում կլինեն ԱՊՀ աշխատանքներից ստացվող արդյունքները ԱՊՀ երկրների քաղաքացիների կենսամակարդակի եւ բարեկեցության բարձրացման ոլորտում, հաղորդում է NEWS.am–ի հատուկ թղթակիցը Մոսկվայից:

Այլ հարցերի շրջանակում է ԱՊՀ-ից դիտորդների առաքելության գործունեությունը: Առաջարկվում է դիտարկել լրացուցիչ միջոցների ընդունման առաջարկը ԱՊՀ-ից դիտորդական առաքելության դերի մեծացման նպատակով:

Քննարկվելու են տնտեսական համագործակցության կատարելագործման հարցեր: ԱՊՀ երկրների կողմից արդեն ձեւավորվել է ընդարձակ իրավական բազա, գործում է տնտեսական խորհուրդ, տնտեսական դատարան, տնտեսական հարցերով հանձնաժողով:

Նիստի շրջանակում նախատեսվում է քննարկել Ղազախստանի նախաձեռնութունները 2012-ի կապակցությամբ եւ Աստանա եւ Մարի քաղաքաների ԱՊՀ-ի մշակութային մայրաքաղաքներ հայտարարելու հարցը: