Թուրք հայտնի դերասանուհի Դեմեթ Աքբաղի՝ նոր ֆիլմում կատարած հայերեն երգի հատվածը հայտնվել է ինտերնետում։

2012-ի հունվարի 6-ին Թուրքիայի մեծ էկրաններին ցուցադրվելիք «Վերջին կանգառը փրկությունն է» ֆիլմում Վարդանուշի դերում հանդես եկող Դեմեթ Աքբաղը  կատարում է ստամբուլահայերի սիրված «Աման, աղավնի» երգը։

Նշվում է, որ երգի ներկայացմանը աշխատանքներին մասնակցել է Սեզար Ավետիքյանը։