Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է իր երկրի և Ռուսաստանի միջև «ամուր ռազմավարական կապերը», հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով սիրիական կառավարության հայտարարությունը։

Ալ-Շարաան ընդգծել է «երկու երկրների միջև ամուր ռազմավարական կապերը և Սիրիայի բաց լինելը բոլոր կողմերի համար» այնպես, որ ծառայի «սիրիական ժողովրդի շահերին և ամրապնդի Սիրիայի կայունությունն ու անվտանգությունը», ասվում է նախագահի հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Պուտինը «պաշտոնական հրավեր է ուղարկել ԱԳ նախարար Ասադ ալ-Շայբանիին՝ այցելելու Ռուսաստան»։

Ավելի վաղմ Կրեմլը հայտնել էր Պուտինի և ալ-Շարաայի առաջին հեռախոսազրույցի մասին՝ անցյալ տարի Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։